Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Սերգեյ Նարիշկին. Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին

Սերգեյ Նարիշկին. Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին
06.11.2020 | 15:52

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն հարցազրույցում:

«Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», - ասել է Նարիշկինը:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ